հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ականի պայթյունից զոհված զինծառայող Տարոն Պողոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

Ականի պայթյունից զոհված զինծառայող Տարոն Պողոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

2020թ. մայիսի 04-ին՝ ժամը 19:05-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելու ընթացքում ականի պայթյունի հետևանքով մահացու վնասվածք է ստացել մայոր Տարոն Ռուբիկի Պողոսյանը:

ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից InfoPort.am-ին հայտնում են, որ դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

 

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար:

  • Կիսվել: