երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ԱԳՆ-ն միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Սոթքում Ադրբեջանի կողմից լրագրողներին թիրախավորելու դեպքի վրա. (Տեսանյութ)

ԱԳՆ-ն միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Սոթքում Ադրբեջանի կողմից լրագրողներին թիրախավորելու դեպքի վրա. (Տեսանյութ)

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Սոթքում Ադրբեջանի կողմից լրագրողների թիրախավորումը:  ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ Սոթքում իրենց պրոֆեսիոնալ պարտականությունները կատարող տեղի և օտարերկրյա լրագրողների ուղղությամբ Ադրբեջանի կողմից միտումնավոր հրետանային կրակն անընդունելի է:

«Միջազգային հանրության, մարդու իրավունքների և խոսքի ազատության պաշտպանության մասնագիտացված կառույցների ուշադրությունն ենք հրավիրում տեղեկատվության ձեռքբերման իրավունքը ոտնահարելու այս փորձին, որն ուղղված է խոչընդոտելու Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների փաստագրումն ու ներկայացումը միջազգային հանրությանը»,- գրել է Հունանյանը:

  • Կիսվել: