Աղվան Արշակյանն ազատ արձակվեց
Դատարանը քիչ առաջ ազատ արձակեց «Սրբազան պայքարի» աջակիցներից Աղվան Արշակյանին։
«Դատարանը (դատավոր՝ Գնել Գասպարյան) բավարարեց փաստաբաններ Վարազդատ Հարությունյանի և Նարե Հոնարչյանի միջնորդությունը և քաղբանտարկյալ Աղվան Արշակյանի բանտային կալանքը փոխեց տնային կալանքի»,-սոցցանցի իր էջում հայտնել է պաշտպան Ռոըբեն Մելիքյանը:
Նշենք, որ Արշակյանը լուրջ առողջական խնդիրներ ունի, եւ նրա պաշտպանական թիմը պնդում էր, որ կալանքը հիվանդության հետ անհամատեղելի է։
Հիշեցնենք՝ նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության նախապատրաստում և իշխանության յուրացում հոդվածներով։
Տեսանյութը՝ այստեղ:


