հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ադրբեջանում օգտագործվում է ամեն առիթ՝ էթնիկ հայերի նկատմամբ ատելությունը խորացնելու. ՄԻՊ

Ադրբեջանում օգտագործվում է ամեն առիթ՝ էթնիկ հայերի նկատմամբ ատելությունը խորացնելու. ՄԻՊ

Ադրբեջանում օգտագործվում է ցանկացած առիթ՝ խորացնելու համար ատելությունը էթնիկ հայերի նկատմամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Ադրբեջանական լրատամիջոցների ու սոցիալական մեդիայի ուսումնասիրությունները, հավաքագրած ապացույցները ցույց են տալիս, որ ատելությունը համատարած է և ունի բարձր խրախուսում, այդ թվում՝ իրականացվում է Ադրբեջանում հայտնված հայերի լուսանկարներ ու տեսանյութեր տարածելու միջոցով։

Հ․Գ․ Մենք կապի մեջ ենք մեր գերիների ընտանիքների հետ։ Մեր մասով՝ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում արվում է առավելագույնը՝ առաջնահերթ կապ ապահովելով նաև միջազգային կառույցների հետ»։

  • Կիսվել: