հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ադրբեջանում գտնվող հայ գերիների ազատ արձակման ու վերադարձի հարցն ակնհայտ քաղաքականացվում է․ ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանում գտնվող հայ գերիների ազատ արձակման ու վերադարձի հարցն ակնհայտ քաղաքականացվում է․ ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների ազատ արձակման ու վերադարձի հարցն ակնհայտ քաղաքականացվում է, իսկ իրավական գործընթացները նենգափոխվում են ու ենթարկվում չարաշահման: Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանն ասել է Մոնրեալի «Հայ Հորիզոն» հեռուստաժամին տված հարցազրույցի ժամանակ։

Արման Թաթոյանը նշել է, որ Ադրբեջանում պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք կարգավիճակով գերիներ են և առանց որևէ նախապայմանի պետք է ազատ արձակվեն և անվտանգ վերադարձվեն Հայաստան:

 

  • Կիսվել: