Ադրբեջանն օգտագործում է դատավարությունները հայերի հանդեպ ատելություն հրահրելու համար. իրավաբան
Ադրբեջանն օգտագործում է դատավարությունները հայերի նկատմամբ ատելություն առաջացնելու համար։ Այս մասին Երեւանում ընթացող Եվրոպական դատավորների միության (EAJ) տարեկան ժողովում ասել է իրավաբան, Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։
Նա հիշեցրել է, որ, ըստ հաստատված տվյալների, Ադրբեջանում պահվում է 23 հայ, որոնցից 16-ը կեղծ դատավարություններում մեղադրյալներ են։ Դատավարություններն ընթանում են փակ դռների հետեւում, եւ դիտորդներին թույլ չեն տալիս մասնակցել։ Եղել են դեպքեր, երբ հանդիպմանը ներկա գտնվելու փորձ կատարած դիվանագիտական ներկայացուցչությունների ներկայացուցիչները կանչվել են հարցաքննության եւ նույնիսկ վտարվել երկրից։