երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ադրբեջանցիները գերեվարված զինվոր են սպանել. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության մամուլի քարտուղար

Ադրբեջանցիները գերեվարված զինվոր են սպանել. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության մամուլի քարտուղար

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության մամուլի քարտուղար Հասմիկ Սամվելյանն ի պատասխան հայաստանյան լրատվամիջոցների հարցման, հաստատել է, որ ադրբեջանցիները սպանել են գերեվարված զինվոր Դավիթ Գիշյանին: Մասնավորապես ասել է.

«Ադրբեջանական Telegram-ի ալիքներից մեկում հրապարակված տեսանյութում հարազատները ճանաչել են ժամկետային զինծառայող Դավիթ Գիշյանին՝ ծնված 2002 թվականին։ Տեսանյութի կադրերից պարզ է դարձել, որ Դավիթը վիրավորվել է ուսի շրջանում եւ գերի է ընկել։

Սակայն երեկ հայտնի դարձավ, որ սպանվել է Դավիթ Գիշյանը։ Այսօր Եվրոպական դատարանին տեղեկացրել ենք, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը։

 

Բողոքարկել ենք նաև 3-րդ հոդվածով, որը պաշտպանում է մարդուն խոշտանգումներից և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից, և պահանջել ենք հրատապ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառել՝ պատասխանի համար ժամանակ տալու փոխարեն».

  • Կիսվել: