Ադրբեջանցիների կողմից առևանգված երկու հայ զինծառայողների դատավարության հարցով Հայաստանը կդիմի ՄԻԵԴ. Կիրակոսյան
Ադրբեջանցիների կողմից առևանգված հայ զինծառայողներ Հարություն Հովագիմյանի և Կարեն Ղազարյանի դատավարության հարցով Հայաստանը կդիմի ՄԻԵԴ: Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը․
՛՛Դրանք ապօրինի դատավարություններ են։ Դեռ 2021 թվականին մեր հայրենակիցների նկատմամբ նման ակնհայտ ապօրինի դատավարություններ ու դատավճիռներ էին կայացվել՛՛,-նշել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանում մեկնարկել է Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքից առևանգված հայ զինծառայողներ Հարություն Հովագիմյանի և Կարեն Ղազարյանի ապօրինի դատավարությունը, որոնք մեղադրվում են իբրև Ադրբեջանի պետական սահմանը հատելու համար։