երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանական զինուժ թիրախավորում է խաղաղ բնակիչների տները, որպեսզի հնարավորինս մեծ վնաս պատճառի․ Թաթոյան

Ադրբեջանական զինուժ թիրախավորում է խաղաղ բնակիչների տները, որպեսզի հնարավորինս մեծ վնաս պատճառի․ Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Ադրբեջանական զինված ուժերը հատուկ են թիրախավորման ենթարկում ՀՀ Գեղարքունիքի, Սյունիքի ու Վայոց Ձորի քաղաքացիական բնակավայրերը: Սա նրանց ձեռագիրն էր նաև 2016թ. ապրիլյան ու 2020թ. 44-օրյա պատերազմների ժամանակ:

Արդեն հավաքվում են հավաստի ապացույցներ առ այն, որ ադրբեջանական զինված ուժերը թիրախավորում են խաղաղ բնակիչների տները` ենթակառուցվածքներից բացի: Դա անում են գիշերով, երբ մարդիկ քնած են: Նպատակն է` հնարավորինս մեծ վնաս պատճառել:

Սրանք ակնհայտ պատերազմական հանցանքներ են, որ ուղիղ բխում են ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունից:

Այս հանցավոր սանձարձակ արարքների համար պատասխանատու են ադրբեջանական իշխանությունները:

Նրանք են պատասխանատու ՀՀ քաղաքացիների` զինծառայողների սպանության և նրանց առողջությանը հասցված վնասի համար»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են:

  • Կիսվել: