կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Աբսուրդ մեղադրանք է, թե ԲԴԽ-ում լրագրողների աշխատանքը խոչընդոտվել է․ Գրիգոր Մինասյան (տեսանյութ)

Աբսուրդ մեղադրանք է, թե ԲԴԽ-ում լրագրողների աշխատանքը խոչընդոտվել է․ Գրիգոր Մինասյան (տեսանյութ)

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը համաձայն չէ, որ ԲԴԽ-ում նախկին դատավոր Դավիթ Հարությանի կարգապահական վարույթի վճռի որոշան հրապարակման ընթացքում լրագրողների աշխատանքը խոչընդոտվել է։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է Մինասյանը։

«Մանիպուլյացիոն հոդվածներ՝ մշտական լրատվամիջոցներով։ Այդ օրը երեք գործ էր քննվում, իսկ լրատվամիջոցները եկել էին մի փոքր ուշացած՝ հենց Դավիթ Հարությունյանի գործը լուսաբանելու, եւ դահլիճը լցված է եղել։ Նման դեպքերի համար դեպարտամենտը հեռուստացույցներ է տեղադրում, որ լրատվամիջոցը տեսնի կատարվողը։ Աբսուրդ մեղադրանք է։ Չեն ասում, որ ընդամենը վճռի հրապարակում է, որեւէ պրոցես չի կարող թաքցվել»,- նշեց Մինասյանը։

Մինասյանը նշեց, որ ինքն է միջնորդել, որ վարույթի քննությունն անցնի դռնփակ ռեժիմով, որպեսզի վարույթի առանցքում եղած քննադատական խոսքն ուղղված դատական համակարգին անընդհատ չշրջանառվի։

«Այնպիսի վարք է դրսեւորել Դավիթ Հարությունյանը, որ դատարանը ստիպված նիստերի դահլիճից հեռացրել է նրան, եւ սա ապացուցում է, որ շատ ճիշտ էր նիստերը փակ անելը։ Իսկ այդ ձայնագրությունը եղել է մոնտաժված։ Իրականում փաստաբանները չէին եկել նիստի, որովհետեւ գործադուլի օր էր, բայց շենքի կողքին էին, ուղղակի նիստի ձգձգման առիթ էր։ Երբ որ դատավորին դուրս են հրավիրում, իրը չի վերցնում, կարգադրիչներն էլ հանում են եւ դուռը փակում։ Այդ ձայնագրությունում որեւէ խնդիր չկա»,- ընդգծեց նախարարը։

  • Կիսվել: