չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Աբրահամյանն իրավաբաններին առաջարկել է գրավոր կամ բանավոր ներկայացնել իրենց հարցերը

Աբրահամյանն իրավաբաններին առաջարկել է գրավոր կամ բանավոր ներկայացնել իրենց հարցերը

Այսօր իրավաբանները և իրավապաշտպանները Գլխավոր դատախազության շենքի դիմաց ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով Արթուր Դավթյանի հետ հանդիպում: Մինչ այդ նրանք ցանկացել էին հանդիպել զինվորական դատախազ Վահե Հարությունյանի հետ, ով 3 իրավաբանի հրավիրել էր դատախազություն՝ հանդիպելու իր հետ: Իրավաբաններն ու իրավապաշտպանները չէին համաձայնվել: Հավաքվածները փորձում էին պարզել, թե ինչ քայլեր են ձեռնարկվել պատերազմից 1,5 ամիս անց, և արդյոք հարցուվե՞լ են քրեական գործեր ի հայտ եկած մի շարք հանգամանքների վերաբերյալ:

Այսպես՝ ակցիա իրականացնող իրավապաշտպաններին հանդիպման դուրս եկած գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն առաջակեց իրենց հուզող հարցերը խմբավորել և գրավոր կամ բանավոր կերպով ներկայացնել, ինչին ի պատասխան՝ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ասաց, որ իրավիճակը հիմա այլ է և գործ ունենք մի իրականության հետ, որի պատճառով հանրային պահանջ կա, որպեսզի հրապարակային հանդիպում լինի:

Աբրահամյանն իրավապաշտպաններին ասաց, որ դատախազ Արթուր Դավթյանը տեղում չէ և չի կարող ընդունել նրանց:

՛՛Ձեր հարցերը, որոնք կուտակվել են և ուզում եք առաջադրել զինվորական դատախազին, կարող եք ցանկացած ձևաչափով ներկայացնել: Փոքրիկ խմբով նա պատրաստ է ձեզ ընդունել, սպառիչ պատասխան տալ՛՛,-ասաց Աբրահամյանը:

 

  • Կիսվել: