շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
Աբովյանում սպանության գործով երկու անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, բայց նրանք ձերբակալված չեն

Աբովյանում սպանության գործով երկու անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, բայց նրանք ձերբակալված չեն

Աբովյան քաղաքի կենտրոնում դանակահարության դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում սպանության հատկանիշներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

Իրավապահ կառույցից տեղեկացնում են նաև, որ նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ 

Factor TV-ի տեղեկություններով, սակայն, սպանության մեջ մեղադրվողները ձերբակալված չեն։ Արդյոք նրանք հեռացե՞լ են Հայաստանից․ այս հարցի պատասխանը չկարողացանք պարզել ՆԳՆ-ից։ Հիշեցնենք, որ նախօրեին դանակահարություն էր տեղի ունեցել Աբովյան քաղաքի կենտրոնում, ինչի հետևանքով երկու քաղաքացի էր տուժել․ նրանցից մեկը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել էր։ Քրեական վարույթը նախաձեռնվել է սպանության, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու և խոլիգանության հատկանիշներով։

ՔԿ-ի փոխանցմամբ՝ նշանակվել են դատագենետիկաւկան և դատաբժշկական փորձաքննություններ։

  • Կիսվել: