ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
23-ամյա աբովյանցին գողացել էր հարեւանուհու բանկային քարտը, կանխիկացրել 50 000 դրամ, ապա աննկատ վերադարձրել քարտը

23-ամյա աբովյանցին գողացել էր հարեւանուհու բանկային քարտը, կանխիկացրել 50 000 դրամ, ապա աննկատ վերադարձրել քարտը

Ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ Աբովյան քաղաքի հանրակացարաններից մեկի 23-ամյա բնակիչը ապօրինաբար մուտք է գործել հարևանի բնակարան և գողացել տանտիրուհու բանկային քարտը, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Ստացված տեղեկության համաձայն՝ երիտասարդը Աբովյանի Հատիսի փողոցի բանկոմատից կանխիկացրել էր 50 000 դրամ, ապա վերադարձել հանրակացարան և հարևանուհու բնակարանում թողնելով քարտը՝ աննկատ հեռացել էր:

Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ:

Հունիսի 2-ին երիտասարդը ձերբակալվեց և տեղափոխվեց Կոտայքի բաժին, որտեղ չժխտեց արարքը:

Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

  • Կիսվել: