ուրբաթ, ապրիլ 18
18 / 4 / 2025
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ազատազրկված կանանց համար անցկացվել է դասընթաց

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ազատազրկված կանանց համար անցկացվել է դասընթաց

ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանն ազատազրկված կանանց համար անցկացրել է «Պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը Հայաստանում» թեմայով դասընթաց։

Դասընթացավարը համապարփակ ներկայացրել է պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները, գործնականում կիրառման առանձնահատկությունները։ Համակարգի շարունակական բարելավման նպատակով Արսեն Նիկողոսյանը լսել է նաև ազատազրկված կանանց առաջարկությունները, մտահոգությունները, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։

Դասընթացին ներկա է եղել նաև «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Հեղինե Մարտիրոսյանը։

  • Կիսվել: