շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Աբովյան համայնքին կվերադարձվի Հատիս փողոցի հողամասը. Գլխավոր դատախազություն

Աբովյան համայնքին կվերադարձվի Հատիս փողոցի հողամասը. Գլխավոր դատախազություն

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Աբովյան համայնքի և ֆիզիկական անձի, վերջինիս պատկանող՝ Աբովյան քաղաքի Հատիս փողոցի թիվ 1/19/2 հասցեում գտնվող՝ հողամասի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի օգոստոսի 21-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը. դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Աբովյան համայնքին կվերադարձվի Աբովյան քաղաքի Հատիս փողոց 1/19/2 հասցեում գտնվող հողամասը:

Վճռի հիմքում, ի թիվս այլնի, դրվել էր այն, որ օտարված գույքը հանդիսանում է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված և ֆիզիկական ու իրավաբանական անձանց օտարման ոչ ենթակա հողամաս:

  • Կիսվել: