չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետի պաշտոնին արդեն նոր նշանակում կա

ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետի պաշտոնին արդեն նոր նշանակում կա

ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետի պաշտոնին արդեն նոր նշանակում կա` այդ պաշտոնը կզբաղեցնի Շիրակի մարզի դատախազի արդեն նախկին տեղակալ Արթուր Պողոսյանը: Այդ մասին InfoPort.am-ին հայտնեցին ԱԱԾ-ից:

Նշենք, որ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Պողոսյանը ԱԱԾ նորանշանակ տնօրենի տեղակալ Արգիշտի Քյարամյանի մտերիմ ընկերն է:

Հիշեցնենք, որ մայիսի 13 այդ պաշտոնից հրաժարական էր տվել Արթուր Աղաջանյանը, ով իր ազատման որոշումը բացատրել էր հոգածությամբ: Նա խորհուրդ էր տվել այլ ենթատեքստ չփնտրել իր ազատման մեջ:

Նշենք նաև, որ InfoPort.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ ԱԱԾ-ում այլ ազատվածներ չկան:

  • Կիսվել: