հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանն ազատվել է պաշտոնից

ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանն ազատվել է պաշտոնից

ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանն ազատվել է աշխատանքից: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ԱԱԾ-ի լրատվության ծառայությունից։

«Աղաջանյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն»,- հայտնեցին ԱԱԾ-ից։

Նշենք, որ Աղաջանյանը դիմում է գրել մայիսի 13-ին։

InfoPort.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ ԱԱԾ-ում այլ ազատվածներ չկան, իսկ Արթուր Աղաջանյանի պաշտոնում արդեն նշանակում է արված։

Ավելի վաղ մամուլում շրջանառվում էին լուրերն առ այն, որ Արթուր Աղաջանյանն ազատման դիմում է գրել այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՊՎԾ ղեկավարի արտականությունները կատարող Արգիշտի Քյարամյանն ազատվել է պաշտոնից, նշանակվել ՔԿ-ի նախագահի տեղակալի պաշտոնին եւ մեկ օր անց նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: