չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ԱԱԾ-ոստիկանություն համագործակցությամբ հրաձգարանում հայտնաբերվել է ապօրինի զենք-զինամթերք

ԱԱԾ-ոստիկանություն համագործակցությամբ հրաձգարանում հայտնաբերվել է ապօրինի զենք-զինամթերք

Ոստիկանության և ԱԱԾ սերտ համագործակցությունը հերթական արդյունքն է տվել հոկտեմբերի 30-ին։  Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, այցելել են Արարատի մարզի հրաձգարաններից մեկը։

Ըստ տեղեկությունների՝ հասարակական կազմակերպություններից մեկը հրաձգության վարժանք էր անցկացնելու և,  օրինական զենքերից բացի, ունեն նաև ապօրինի զենք-զինամթերք:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարաակյնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ տեղեկությունները հավաստի էին։

Օրինական որսորդական հրացաններից զատ, հրաձգարանում հայտնաբերվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի 179 փամփուշտ, երկու փամփշտատուփ` լիցքավորված 30 և 18 փամփուշտներով, ձեռքի գնդացրի երկու փամշտատուփ` լիքավորված, և մեկ ցինկե արկղ`ինքնաձիգի 460 փամփուշտով:

Հասարակական կազմակերպության երկու անդամ ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժին: Նրանք ներկայացվել են նախաքննական մարմնին:

  • Կիսվել: