ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱԱԾ-ն՝ «Տելեգրամ»-ով թմրանյութեր վաճառելու մասին

ԱԱԾ-ն՝ «Տելեգրամ»-ով թմրանյութեր վաճառելու մասին

Չնայած ԱԱԾ-ից հայտնում են, որ քննչական դեպարտամենտում հարուցվել են մի շարք քրեական գործեր եւ առկա են քրեական պատասխանատվության ենթարկված անձինք, սակայն «Տելեգրամ» հավելվածում թմրանյութերի վաճառքը չի դադարում:

ArmLur.am-ի խմբագրությունը շարունակում է ահազանգներ ստանալ. որ «Տելեգրամ» հավելվածի միջոցով անկաշկանդ միմյանց թմրանյութ են վաճառում: Իսկ ԱԱԾ-ից այս հարցի վերաբերյալ ընդամենը հայտնեցին. «ՀՀ ԱԱԾ-ն  մշտապես իրականացրել եւ իրականացնում է թմրամիջոցների մաքսանենգության, դրանց ապօրինի շրջանառության դեմ ուղղված աշխատանքներ: Այդ գործընթացի արդյունքում ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել են մի շարք քրեական գործեր, առկա են քրեական պատասխանատվության ենթարկված անձինք»:

Ավելին ArmLur.am-ը դիմել է ՀՀ ոստիկանություն պարզելու համար, թե կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկում «Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրանյութի ակնհայտ վաճառքի գործընթացը կանխելու համար, կոնկրետ քանի անձ է հայտնվել իրավապահների տեսադաշտում, եւ քանի մեղադրյալ կա այս պահին վերոնշյալ ճանապարհով թմրանյութ ձեռք բերելու գործով:

  • Կիսվել: