ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱԱԾ-ն պետք է քրեական հետապնդում սկսի ռուսաստանյան «Դոսյե»-ի հետաքննության հիմքով. Դանիել Իոաննիսյան

ԱԱԾ-ն պետք է քրեական հետապնդում սկսի ռուսաստանյան «Դոսյե»-ի հետաքննության հիմքով. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ռուսաստանյան «Դոսյե» կենտրոնի հետաքննությանը։

Նա, մասնավորապես, նշել է․

«Ազգային անվտանգության ծառայությունը պետք է քրեական հետապնդում սկսի ռուսաստանյան «Դոսյե» կենտրոնի հետաքննության հիմքով:

Մասնավորապես, անհրաժեշտ է քրեական գործ հարուցել ՔՕ 299-րդ (պետական դավաճանությունը) և ՔՕ 302-րդ (լրտեսությունը) հոդվածներով և հետաքննել մի շարք անձանց (այդ թվում` ՀՀ քաղաքացիների և օտարերկրացիների) կողմից, ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունների հետ համագործակցելու դեպքերը:

Այդ անձանց թվին, ըստ հրապարակումների, պատկանում են նաև ԱԱԾ նախկին երկու տնօրեններ Կառլոս Ղազարյանը և Արթուր Վանեցյանը:

Ավելին՝ ԱԱԾ-ն պետք է գործուն միջոցներ ձեռնարկի իր շարքերում (մասնավորապես՝ հակահետախուզությունում) ռուսաստանյան գործակալների ու դրանց ցանցերի բացահայտման ուղղությամբ»:

Տեղեկացնենք, որ «Դոսյեի» հոդվածում նշվում է՝ Հայասանում ընդհանուր ծառայություններին սպասարկող գործակալական մեծ ցամց կա, որտեղ ընդգրկված են նախկին պատգամավորների անուններ՝ Հայկ Վաբուխանյան, Արտաշես Գեղամյան, նշվում է նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունը։

  • Կիսվել: