չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ԱԱԾ-ն Էրիկ Ալեքսանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան. փաստաբան

ԱԱԾ-ն Էրիկ Ալեքսանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան. փաստաբան

ԱԱԾ-ն Էրիկ Ալեքսանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը։

«Կալանքի նյութերը չունեմ, առկա է միայն միջնորդությունը, բայց դա էլ բավարար է արձանագրելու, որ գործ ունենք բանբասանքների հիման վրա նախձեռնված քրեական վարույթի հետ: Թեւ ֆորմալ Էրիկի պաշտպանն եմ, բայց ինքը պաշտպանության կարիք չունի, քանի որ իրավաբանության մեծ վարպետ է եւ վերջին տարիներին դիրքավորվել է որպես քրեական հետապնդման մարմինների ահ ու սարսափ: Անձամբ Էրիկը լայն ժպտում է, ռեպրեսիան տեղ չի հասել ու չի հասնելու: Նիստի ժամի մասին լրացուցիչ կհայտնեմ»,- գրել է Կոչուբաեւը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ-ն ձերբակալել է Երևան քաղաքի դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին:

Հայտնել էինք նաև, որ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել: Նրա փաստաբան Գայանե Պապոյանի խոսքով՝ Ալեքսանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

  • Կիսվել: