չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ԱԱԾ-ն ձերբակալել է Երևան քաղաքի դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին

ԱԱԾ-ն ձերբակալել է Երևան քաղաքի դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ։  Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ ԱԱԾ-ն ձերբակալել է Երևան քաղաքի դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին: 

Վերջիններիս ձերբակալությունը կապված է մեկ քրեական գործի շրջանակներում: Գործը կապված է «օրենքով գողի» հետ:

Նշենք, որ իրավապահները մտել են ԲԴԽ, որպեսզի Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու թույլտվություն ստանան։

  • Կիսվել: