ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Դիմակավորված անձինք Պատրոն Դավիթին բերման են ենթարկել

Դիմակավորված անձինք Պատրոն Դավիթին բերման են ենթարկել

Մի քանի ժամ առաջ դիմակավորված օպերատիվ աշխատողները ներխուժել են Պատրոն Դավիթի՝ զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանի տուն և նրան բերման ենթարկել, գրում է hraparak.am-ը:

Այս պահին Դավիթ Գալստյանն ու իր փաստաբանը գտնվում են Ազգային անվտանգության ծառայությունում: Թե ինչ գործով են նրան հրավիրել, առայժմ չի հաջողվել պարզել:

Ինչպես InfoPort.am-ը ավելի վաղ հայտնել էր` ԱԱԾ-ում Դավիթ Գալստյանի նկատմամբ չորս վարույթ է քննվում, որոնք կապված են ՀՀ ՊՆ-ին զենքի մատակարարման գործընթացների հետ։
 

՛՛Հրապարակը՛՛ կապվեց Դավիթ Գալստյանի պաշտպանի հետ` հարցնելով, ճիշտ է արդյոք, որ Դավիթ Գալստյանը բերման է ենթարկվել, նա ասաց, որ այս պահին ոչինչ հայտնել չի կարող և հարցերին կպատասխանի ավելի ուշ:

  • Կիսվել: