ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԱԱԾ-ն բերման է ենթարկել Ալբերտ Բազեյանին, նա մեկուսարանում է. Խաչատրյան

ԱԱԾ-ն բերման է ենթարկել Ալբերտ Բազեյանին, նա մեկուսարանում է. Խաչատրյան

Այսօր առավոտյան խուզարկել են Ալբերտ Բազեյանի տունը, ինչից հետո նա բերման է ենթարկվել։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է դասախոս, աստվածաբան Վարդան Խաչատրյանը:

՛՛Հենց այս պահին, Ալբերտ Բազեյանը գտնվում է ԱԱԾ մեկուսարանում, և մինչ այս պահը փաստաբանի մուտքն արգելված է՛՛,-նշել է նա:

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայությունը մտել է ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի տուն:

 

  • Կիսվել: