չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
ԱԱԾ-ին տրված շենքն ու հողամասը կօտարվի դասական աճուրդով. Նախկինում 2 անգամ հայտարարված մրցույթները չեն կայացել

ԱԱԾ-ին տրված շենքն ու հողամասը կօտարվի դասական աճուրդով. Նախկինում 2 անգամ հայտարարված մրցույթները չեն կայացել

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 17-ի նիստում պետական գույքն օտարելու մասին որոշում կայացրեց. Նախագծով առաջարկվում է ՀՀ ԱԱԾ-ին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Պ. Սևակի փողոց 5/1 հասցեում գտնվող 6832.2 քմ մակերեսով հասարակական շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.8083 հեկտար մակերեսով հողամասն օտարել դասական աճուրդով։

Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը սահմանվել է 1,6 մլրդ դրամ,

անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքում ներառված, հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը՝ 1 579 135 000 դրամ.

հատկացված հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը՝ 309 497 262 դրամ,

Գնորդը պարտավոր է վճարել նաև Գույքի արժեքի որոշման դիմաց գանձվող գումարը՝   1 726 860 ՀՀ դրամը։

Գույքն իրենից ներկայացնում է նախկին հասարակական նշանակության մարզական կոմպլեքսի շենք՝ դրա օգտագործման և սպասարկման համար առանձնացված համապատասխան հողամասով։

ՀՀ կառավարությունը նախկինում երկու անգամ գույքը ներկայացրել է օտարման մրցույթով՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով, ապա նաեւ 75 տոկոսի չափով, սակայն մրցույթները չեն կայացել հայտեր չլինելու պատճառով։

Ներկայացված նախագծով առաջարկվում է այդ հասցեում գտնվող 6832.2 քմ մակերեսով հասարակական շենքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.8083 հեկտար մակերեսով հողամասն օտարել դասական աճուրդով:

  • Կիսվել: