չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԱԱԾ-ի մոտ ոստիկանության գործողություններից լրագրողները դժգոհել են, միջադեպը կուսումնասիրվի. Ոստիկանություն

ԱԱԾ-ի մոտ ոստիկանության գործողություններից լրագրողները դժգոհել են, միջադեպը կուսումնասիրվի. Ոստիկանություն

Այսօր Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ կատարվող իրադարձությունները լուսաբանող լրագրողները դժգոհել են ոստիկանության գործողությունների կապակցությամբ: Ոստիկանության պետի հանձնարարությամբ մտահոգության առիթ տված միջադեպը կուսումնասիրվի: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

՛՛Իսկ մինչ այդ հիշեցնենք, որ ոստիկանությունը միշտ էլ հասարակական կարգի ապահովման նկատառումներով հրատապ գործողություններ է իրականացնում զանգվածային միջոցառումների տարածքում: Դրանց մասին պատասխանատուները զգուշացնում են միջոցառման մասնակիցներին, իսկ լրագրողներին հորդորում այնպիսի դիրք գրավել, որ չխանգարեն ոստիկանության ու սեփական աշխատանքին:

Հարգելի լրագրողնե՜ր:

Ոստիկանությունը բարձր է գնահատում հանրությանը հրատապ տեղեկատվություն տրամադրելու ձեր մասնագիտական ջանքը և զանգվածային լրատվության ներկայացուցիչներին լիարժեք գործընկեր է համարում հասարակական կարգի ապահովման գործում:

Ուստի կրկին խնդրում ենք ականաջալուր լինել մեր հորդորին՝ և շարունակել ոստիկանություն-ԶԼՄ գործընկերային հարաբերությունները՝ ի շահ հասարակական կարգի ապահովման, մեր քաղաքացիների անվտանգության պահպանման ու բոլորիս մասնագիտական պարտականությունների անվերապահ կատարման՛՛,-նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր ԱԱԾ շենքից Գագիկ Ծառուկյանի դուրս գալու ժամանակ իրավիճակը հավաքվածների շրջանում լարվել է, ոստիկանները բռնի ուժով ու քաշքշելով հեռացրել են լրագրողներին և օպերատորներին:

  • Կիսվել: