հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱԱԾ-ի մոտ լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպի ծառայողական քննության նյութերն ուղարկվել են ՀՔԾ

ԱԱԾ-ի մոտ լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպի ծառայողական քննության նյութերն ուղարկվել են ՀՔԾ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Հունիսի 16-ին ԱԱԾ-ի շենքի մոտ, լրագրողների հետ կապված միջադեպի հանգամանքների ուսումնասիրության վերաբերյալ ծառայողական քննության նյութերն ուղարկվել են ՀՔԾ:

Նա, մասնավորապես, նշել է. «Հունիսի 16-ին ԱԱԾ-ի շենքի մոտ, լրագրողների հետ կապված միջադեպի հանգամանքների ուսումնասիրության վերաբերյալ միջանկյալ գրությամբ տեղեկացել էի, որ նշանակվել էր ծառայողական քննություն։ Այսօր ուղարկված գրության համաձայն՝ ծառայողական քննության նյութերն ուղարկվել են ՀՔԾ: Երկուստեք հորդորում եմ՝ լրագրողներին եւ ոստիկաններին, փոխադարձաբար հարգել միմյանց աշխատանքը»։

Գրությանը կից՝ պատգամավորը հրապարակել է հետևյալ փաստաթուղթը.

Հիշեցնենք, որ նշյալ օրը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվում էր ԱԱԾ-ում, երբ նա շենքից դուրս էր եկել, ոստիկանները քաշքշելով հեռացրել էին լրագրողներին:

 

  • Կիսվել: