հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԱԱՏՄ-ի կողմից եռօրյա ժամկետում ծանուցելու օրենսդրական պահանջը կվերացվի. նախագիծ

ԱԱՏՄ-ի կողմից եռօրյա ժամկետում ծանուցելու օրենսդրական պահանջը կվերացվի. նախագիծ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին հնարավորություն է տրվելու թաքնված աշխատուժի բացահայտման ստուգումներն իրականացնել առանց նախապես եռօրյա ժամկետի պահանջը պահելու: Նախագիծը երկրորդ ընթերցմամբ ստացավ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի դրական  եզրակացությունը:

«Այսինքն՝ այն բացառությունները, որ կան՝ տեսչական որոշ մարմինների համար ստուգումներն իրականացնել առանց եռօրյա ծանուցման ժամկետը պահելու, նույն կարգավորումը տարածվում է նաև աշխատանքային օրենսդրության նկատմամբ հսկողություն իրականացնող այդ տեսչական մարմնի վրա»,- ասաց օրենքի նախագծի հեղինակ Հերիքնազ Տիգրանյանը:

Ավելի վաղ նա նշել էր, որ եռօրյա ժամկետի ծանուցումը ստուգումը դարձնում է ոչ արդյունավետ:

Նախագծով ակնկալվում է բարձրացնել թաքնված աշխատանքի հայտնաբերման և կանխարգելման վերահսկողության արդյունավետությունը:

  • Կիսվել: