հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
850 հազար դրամի դիմաց մայրը նորածնին տվել էր երևանցի մի տղամարդու․ ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

850 հազար դրամի դիմաց մայրը նորածնին տվել էր երևանցի մի տղամարդու․ ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Հուլիսի 21-ին ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի 28-ամյա բնակչուհին հղիության ընթացքում, Արմավիրի 32-ամյա մի բնակչուհու միջնորդությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերել երևանցի 37-ամյա տղամարդու հետ, նրանից ստացել է 350 000 դրամ և, ըստ պայմանավորվածության, ծննդաբերելուց հետո երեխային պետք է հանձներ նրան։

Երեխային հանձնելուց հետո տղամարդը պետք է վճարեր ևս 500 000 դրամ:
Արմավիրի բնակչուհին հունիսի 23-ին ծննդաբերել է և նորածնին հանձնել 37-ամյա տղամարդուն, սակայն նույն օրը, գիտակցելով արաքի հետևանքները, հետ է վերցրել երեխային։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ նորածնի մայրը և երևանցի տղամարդը գնացել են Արմավիրի տարածքային ՔԿԱԳ, որ նա ճանաչի երեխայի հայրությունը: Սակայն չեն կարողացել կատարել հայրության ճանաչման գործողությունը, քանի որ երեխայի մայրը տարիներ առաջ ամուսնության պետական գրանցում ունեցել է այլ անձի հետ։
Դեպքի հանգամանքները պարզվում են։

Նախապատրաստվում են նյութեր։

 

  • Կիսվել: