ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Ռենջ Ռովեր»-ի վարորդը Նոր Նորքում վրաերթի է ենթարկել 82-ամյա կնոջը եւ դիմել փախուստի. նրան 5 օր անց գտել են

«Ռենջ Ռովեր»-ի վարորդը Նոր Նորքում վրաերթի է ենթարկել 82-ամյա կնոջը եւ դիմել փախուստի. նրան 5 օր անց գտել են

Նոյեմբերի 5-ին հաղորդվել էր, որ Մոլդովական փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 82-ամյա կնոջ: Նույն օրը ժամը 22.45-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած կինը հայտնել է, որ Երևանի Մոլդովական փողոցում վրաերթի է ենթարկվել:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ վրաերթը կատարել է «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայի 44-ամյա վարորդը: Նա նոյեմբերի 10-ին Նելսոն Ստեփանյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: