երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Երեք անչափահասի մայր Լիանա Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխվել է

Երեք անչափահասի մայր Լիանա Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխվել է

Քիչ առաջ ավարտվեց երեք անչափահաս երեխաների, այդ թվում՝ 8 ամսական փոքրիկի մայր Լիանա Հարությունյանի կալանքը փոխելու միջնորդության դատական նիստը։

Դատավոր Արշակ Մաթևոսյանի որոշմամբ սահմանվեց վարչական հսկողություն և երկրից չբացակայելու արգելք։

Նշենք, որ Լիանա Հարությունյանը մեղադրվում է Հնդկաստանի 16 քաղաքացիների անօրինական միգրացիան կազմակերպելուն օժանդակելու համար։ Նա կալանավորվել էր անցած ուրբաթ՝ մանկահասակ երեխայի հետ միասին։ Կնոջ կալանքը քննադատության մեծ ալիք էր բարձրացրել:

  • Կիսվել: