կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
7 անշարժ գույք չհայտարարագրած Հովիկ Աբովյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց

7 անշարժ գույք չհայտարարագրած Հովիկ Աբովյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց

Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, և քրեական գործի վարույթը կարճվեց։ Այս մասին որոշումը կայացրեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը գործով հերթական նիստին։ Գրում է «Հետք»-ը։

Հովիկ Աբովյանը մեղադրվում էր հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով 7 անշարժ գույքի տվյալները դիտավորությամբ թաքցնելու մեջ։ Խոսքը, մասնավորապես, հայտարարագրման ենթակա, Երևան քաղաքում և Տավուշի մարզում գտնվող առանձնապես խոշոր չափերով՝ 3․035․946 դրամ կադաստրային արժեքով 7 անշարժ գույքի մասին էր։

Հանրային մեղադրվող Մովսես Անտոնյանը մեզ պարզաբանեց՝ քանի որ հանցանքը միջին ծանրության է, վաղեմության ժամկետը 5 տարի է։ Իսկ Հովիկ Աբովյանին մեղսագրվող արարքը կատարվել է 2018-ին։

Մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։

  • Կիսվել: