երեքշաբթի, մայիս 24
24 / 5 / 2022
7-ամյա Ալեքսի ծնողները ոստիկանության տարածքային բաժնում, որպես բռնարարներ, վերցվել են հաշվառման. Դուրյան

7-ամյա Ալեքսի ծնողները ոստիկանության տարածքային բաժնում, որպես բռնարարներ, վերցվել են հաշվառման. Դուրյան

Ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երեկ համացանցում տեղեկություն էր տարածվել 7-ամյա Ալեքս Ստեփանյանին բռնության ենթարկելու մասին: Տեղեկացնեմ, որ դեպքն անմիջապես հայտնվեց ոստիկանության ուշադրության կենտրոնում, և երեկվանից ոստիկանությունը զբաղվում է այդ հարցով: Երեխան տեղափոխվել է աջակցության կենտրոն:

Ծնողների նկատմամբ կիրառվել են անհետաձգելի միջամտության պաշտպանական միջոցներ: Նրանք ոստիկանության տարածքային բաժնում, որպես բռնարարներ, վերցվել են հաշվառման: Բռնության փաստով նյութեր են նախապատրաստվում»

 
 

  • Կիսվել: