ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
63-ամյա կնոջը կողոպտած տղամարդը Տանձուտ գյուղում ձերբակալվել է

63-ամյա կնոջը կողոպտած տղամարդը Տանձուտ գյուղում ձերբակալվել է

Նոյեմբերի 16-ի գիշերը ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում ստացվեց, որ Արմավիր քաղաքի Չարենցի փողոցում մի տղամարդ մոտեցել է 63-ամյա մի կնոջ և, զանգելու պատրվակով, բջջային հեռախոս խնդրել։ Կինը հեռախոսը տվել է, ինչից հետո տղամարդը փախել է՝ չվերադարձնելով հեռախոսը։

Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ կողոպուտի հատկանիշներով։ Բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները ձեռնարկեցին տղամարդու ինքնությունը պարզելու միջոցառումներ։ Արդյունքում՝ նոյեմբերի լույս 18-ի գիշերը Արմավիրի մարզի Տանձուտ գյուղում հայտնաբերվեց ու ձերբակալվեց տանձուտցի 41-ամյա մի տղամարդ։ Նա ներկայացվել է նախաքննական մարմնին։ Հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: