կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
57-ամյա կինը հայտնել էր՝ անծանոթները հարձակվել են իր տան վրա, կոտրել տան ու մեքենայի պատուհանները

57-ամյա կինը հայտնել էր՝ անծանոթները հարձակվել են իր տան վրա, կոտրել տան ու մեքենայի պատուհանները

Հուլիսի 18-ին, ժամը 02.37-ին, ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Աշտարակ քաղաքի բնակիչ 57-ամյա մի կին և հայտնել, որ անծանոթ մարդիկ հարձակվել են իր տան վրա և կոտրել տան պատուհաններն ու բակում կայանված «Մերսեդեսի» ապակիները: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Փաստի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են արարքը կատարողի ինքնությունը:

Օգոստոսի 4-ին Աշտարակ քաղաքի Շահազիզի փողոցում հայտնաբերվել, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքի հիման վրա ձերբակալվել և ոստիկանության Աշտարակի բաժին է տեղափոխվել նույն փողոցի բնակիչ 42-ամյա մի տղամարդ: Բաժնում նա հայտնել է, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:

Աշտարակցի 42-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: