հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
56-ամյա տղամարդուն դանակահարել էր ընկերոջ կինը. նա ձերբակալվել է

56-ամյա տղամարդուն դանակահարել էր ընկերոջ կինը. նա ձերբակալվել է

Հոկտեմբերի 21-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը գոտկատեղի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխել 56-ամյա տղամարդու: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու:


Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների և Մալաթիայի վետերանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 13.00-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 56-ամյա տղամարդուն դանակահարել է ընկերոջ 29-ամյա կինը: Նա ձերբակալվել, տարվել է Մալաթիայի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին:
Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: