ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
52-ամյա քասախցու մոտ հայտնաբերվել է «Ֆ1» տիպի նռնակ, փամփուշտ ու դանակ

52-ամյա քասախցու մոտ հայտնաբերվել է «Ֆ1» տիպի նռնակ, փամփուշտ ու դանակ

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11-ին, Երևանի պարեկները Իոսիֆյան փողոցում ծառայություն իրականացնելիս, ռազմամթերք և սառը զենք պահելու կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Մաշտոցի բաժին են ներկայացրել Քասախ գյուղի բնակիչ, 52-ամյա մի տղամարդու: Նրա մոտ հայտնաբերվել է «Ֆ1» տիպի նռնակ` պայթուցիչով, փամփուշտ ու դանակ:

Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածն իրենն է, բերել էր Գեղարքունիքի մարզի սահմանապահ դիրքերից:
Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: