չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Վիրաբյանի քույրը կալանավորվեց

44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Վիրաբյանի քույրը կալանավորվեց

Քաղակտիվիստ Տաթեւիկ Վիրաբյանի նկատմամբ դատավոր Մանվել Շահվերդյանը կիրառել է 2 ամիս ժամկետով կալանք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Ակնհայտ ոչ իրավաչափ ձերբակալման պայմաններում կալանք կիրառվեց...»,- նշել է նա։

Նշենք, որ Տաթեւիկ Վիրաբյանը 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Վիրաբյանի քույրն է:

  • Կիսվել: