հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
44-օրյա պատերազմում նահատակվածների ծնողները Վարչական դատարանի մոտ են. ինչ է այսօր սպասվում

44-օրյա պատերազմում նահատակվածների ծնողները Վարչական դատարանի մոտ են. ինչ է այսօր սպասվում

ՀՀ ոստիկանությունը դիմել է ՀՀ վարչական դատարանը՝ ընդդեմ 44 –օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների եւ պահանջում է, որ դատարանը զոհված զինծառայողների ծնողներ Գարիկ Գալեյանին, Վահիդ Սահակյանին,Գրիգոր Ջավախյանին, Գեղամ Ղազարյանին ենթարկել ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջով վարչական պատասխանատվության:

Armlur-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը բավականին ակտիվ կերպով մտել է դատարան եւ բարձրացնում է ծնողներին պատասխանատվության ենթարկելու հարցը, իսկ ով պետք է պատասխան տա ծնողների նկատմամբ բռնության դեպքով:

Այդ միջադեպից անցել է 5 ամիս եւ մինչ օրս քրեական վարույթով որեւէ մեկը պատասխանատվության չենթարկվեց ՀՀ նախկին ոստիկանապետ ներկայումս Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հրաժարական չի տվել եւ այս պայմաններում դատի է տվել ծնողներին, սա է Հայաստանի արդարադատությունը: Իսկ թե ինչ կանի դատարանը, կհետեւենք զարգացումներին:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մեր տեղեկություններով՝ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր»-ում տեղի ունեցած խայտառակ միջադեպի առիթով ծառայողական քննությունը կասեցվել է: Հիշեցնենք, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած քաշքշուկի առիթով ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն էր սկսվել:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում գործի կասեցման մասին մեր ունեցած տեղեկությունը հաստատեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ երբ Քննչական կոմիտեում քրեական գործ կամ վարույթ է հարուցվել, ոստիկանությունը որոշել է Ներքին անվտանգության վարչությունում առկա քննությունը կասեցնել մինչեւ այդ քրեական գործի ավարտը:

Այսինքն՝ Քննչական կոմիտեի քննության ավարտից հետո ոստիկանության ղեկավարությունը իր համապատասխան քայլերը կիրականացնի:

  • Կիսվել: