37 երթուղայինի վարորդները գործադուլ են անում
Քասախ գյուղը սպասարկող 37 համարի երթուղայինի 20 վարորդ գործադուլ է հայտարարել։ Նրանք դժգոհում են, որ ի տարբերություն իրենց՝ այլ համարների վարորդներն ունեն տոնական 7-օրյա արձակուրդ։ 37 համարի երթուղին սպասարկող ընկերության տնօրենը վարորդներին տոնական օրերի համար տրամադրում է ընդամենը մեկ հանգստյան օր։
Վարորդներից մեկը հեռախոսազրույց է ունեցել երթուղու տնօրենի հետ, ով նշել է, որ 1 օրվա փոխարեն կարող են չաշխատել 3 օր, սակայն վարորդներին չի բավարարում այդ տարբերակը, քանի որ պարտավորված են վճարել իրենց հանգստի համար:
Մեր պահանջները չբավարարելու դեպքում այսօր ամբողջ օրը չենք աշխատելու: Ուզում ենք ամանորին 1 օրվա փոխարեն ընդամենը 3 օր չաշխատել, մեր տնօրինությունը փոխզիջումների չի գնում: Մեր պահանջներից է նաև այն, որ հանգստի մեջ գտնվող վարորդը իր գրպանից չվճարի այդ արձակուրդի համար: Այդ գումարը օրական կազմում է 6200 դրամ»,- նշեց վարորդներից մեկը: