հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
37-ամյա լոռեցուն բնակարանից գողություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել

37-ամյա լոռեցուն բնակարանից գողություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Ալավերդի քաղաքի 37-ամյա բնակչի կողմից կատարված բնակարանային գողության դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ տղամարդը, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, 2021թ. մարտի 1-ին` ժամը 11:30-ից մինչև 13:05-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ լուսամուտի փեղկը բացելու եղանակով, ապօրինի մուտք է գործել Լոռու մարզի Շնող համայնքի Թեղուտ բնակավայրում գտնվող առանձնատուն և այնտեղից հափշտակել գումար, ոսկյա և արծաթյա զարդեր, բանկային քարտեր՝ պատճառելով զգալի չափերով գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

  • Կիսվել: