հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
3 անձի մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

3 անձի մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՔԿ-ից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2022 թվականի դեկտեմբերի 4-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, Կարբի գյուղի 33-ամյա բնակիչը,  վարելով  «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան,  Երևան-Գյումրի ավտոճանապարհի 23-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի արգելապատնեշներին, որի հետևանքով  վերջինս և նրա 22 և 3-ամյա ուղևորները տեղում մահացել են:

Նախաքննությունը շարունակվում է, քրեական վարույթով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

  • Կիսվել: