29 տարի անազատության մեջ լինելուց հետո ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել
Ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը ազատ է արձակվել՝ 29 տարի անազատության մեջ լինելուց հետո:
ՀՀ արդարադատության նախարարությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու որոշումը դատարանինն է եղել։
Հիշեցնենք՝ Մհեր Ենոքյանին մեղադրանք էր առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Ենոքյանը 1996թ.-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել էր մահապատժի։
Մհեր Ենոքյանը ցմահ ազատազրկման էր դատապարտվել, երբ ՀՀ-ում վերացել էր մահապատիժը:


