երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
27-ամյա կինը քաղաքացու գրպանից 200 000 դրամ է գողացել

27-ամյա կինը քաղաքացու գրպանից 200 000 դրամ է գողացել

Նոյեմբերի 30-ին ոստիկանության Մալաթիայի բաժին էր զանգել 34-ամյա մի տղամարդ ու հայտնել, որ րոպեներ առաջ մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում իրեն խաբել են։ Հյուրանոցի վարձը վճարելու նպատակով փող էին վերցրել ու հեռացել։ Քրեական հետախույզները ստացված օպերատիվ տվյալներն իրացրին դեկտեմբերի 2-ին:

Նրանք մայրաքաղաքի Տիչինայի փողոցում հայտնաբերեցին ու ձերբակալեցին 27-ամյա մի կնոջ։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնեց, որ դեկտեմբերի 1-ին մեկ այլ քաղաքացու գրպանից 200 000 դրամ էր գողացել։ 27-ամյա կինը ներկայացվել է տարածքային քննչական բաժին։

  • Կիսվել: