շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
26 տարի ազատազրկման մեջ գտնվող Մհեր Ենոքյանի պատժի ռեժիմը մեղմացվել է

26 տարի ազատազրկման մեջ գտնվող Մհեր Ենոքյանի պատժի ռեժիմը մեղմացվել է

Շուրջ 26 տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի պատժի կրման ռեժիմը կիսաբացից փոխվել է բացի։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության լրատվության բաժնից։

Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանն իր համակուրսեցուն առաանձնակի դաժանության սպանելու մեղադրանքով մահապատժի էր դատապարտվել 1996 թվականին, սակայն 2003 թվականին, երբ Հայաստանում վերացավ մահապատիժը, նրա պատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ։

  • Կիսվել: