երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
25–ամյա երիտասարդը վեճի ժամանակ հարվածել ու կոտրել է 48–ամյա տղամարդու ծնոտը

25–ամյա երիտասարդը վեճի ժամանակ հարվածել ու կոտրել է 48–ամյա տղամարդու ծնոտը

Հիվանդանոցից ստացվել էր հաղորդում, որ հունիսի 9-ի կեսգիշերին «ստորին ծնոտի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 48-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, թե վնասվածքը ստացել է տանն ընկնելու հետևանքով։

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնից մեկնել էր օպերատիվ խումբ: Միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ մայրաքաղաքի Իսրայելյան փողոցում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում նրան հարվածներ է հասցրել Ռուսթավելու փողոցի բնակիչ 25-ամյա մի երիտասարդ:

Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 13-ին ժամը 22.40-ին, 25-ամյա երիտասարդը հայտնաբերվել է մայրաքաղաքի Վրացյան փողոցում, ձերբակալվել և ներկայացվել վարույթն իրականացնող մարմին։

Նախաքննությամբ հանգամքանքները պարզվում են։

  • Կիսվել: