հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
25-ամյա երիտասարդի «Ռենջ Ռովեր»-ում ապօրինի պահվող զենք է հայտնաբերվել

25-ամյա երիտասարդի «Ռենջ Ռովեր»-ում ապօրինի պահվող զենք է հայտնաբերվել

Ոստիկանության ՔՈԳՎ-ում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Ավան-Առինջ թաղամասում բնակվող մի երիտասարդ պահում և կրում է ապօրինի հրազեն:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 6-ին 25-ամյա երիտասարդին Կոտայքի մարզի Առինջ գյուղի Աբովյան 10-րդ փողոցում հայտնաբերել, ձերբակալել և, «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայով հանդերձ, ներկայացրել են քննչական բաժին: Երիտասարդը հայտնել է, որ մեքենայի սրահում պահում է հրազեն:

Դեկտեմբերի 12-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է առանց գործարանային համարի ատրճանակ, որը, ըստ ոստիկանության ՓՔՎ տեղեկանքի, արհեստագործական եղանակով պատրաստված ակոսափող հրազեն է:

Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: