ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
 25-ամյա աղջիկը գողություն է կատարել «Պորշ» մակնիշի մեքենայից

25-ամյա աղջիկը գողություն է կատարել «Պորշ» մակնիշի մեքենայից

Մարտի 1-ին, ժամը 13.00-ին, Մարաշի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի ավտոմեքենայի սրահից գողացել են 400.000 դրամ և 300 դոլար: Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկի մոտ կայանված «Պորշ» մակնիշի մեքենայից գողություն է արել 25-ամյա մի աղջիկ: Նա ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացել է Մարաշի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն, որ փետրվարի 29-ին, ժամը 21.00-ի սահմաններում, լինելով նշված մեքենայի սրահում՝ գողացել է 400.000 դրամ և 300 դոլար:

Գողության մասին նախկինում չի հայտնվել:

  • Կիսվել: