երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
23-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է

23-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է

Հունվարի 17-ին, ժամը 20.30-ին, Կարմիր բլուր գերեզմանատան մոտ «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենան բախվել էր մայթի մետաղյա ճաղավանդակին ու հայտնվել գերեզմանատանը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Հունվարի 19-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Ֆոլքսվագենի» վարորդը՝ 23-ամյա Արսեն Հակոբյանը, մահացել է:
Կատարվում է նախաքննություն` հայտնում է Ոստիկանությունը։

  • Կիսվել: