կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
22-ամյա երիտասարդը խեղդամահ է արել 44-ամյա տանտիրոջը

22-ամյա երիտասարդը խեղդամահ է արել 44-ամյա տանտիրոջը

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները և ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հուլիսի 12-ին, ժամը 13.35-ին, Երևանի Տիտոգրադյան փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել, սպանություն
կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Երկաթուղայինների 7-րդ փողոցի 22-ամյա մի բնակչի:

Այդ մասին հայտնում են Ոստիկանությունից։

Պարզվել է, որ 22-ամյա երիտասարդը հուլիսի 11-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երկաթուղայինների 7-րդ փողոցի տներից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ արդուկի մալուխը պարանոցին փաթաթելով՝ խեղդամահ է արել տանտիրոջը՝ 44-ամյա Վահան Եղյանին, ապա դիակը թաքցրել է պահարանում:

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ: Քննչական գործողության ընթացքում հյուրասենյակի զգեստապահարանում հայտնաբերվել է 44-ամյա տղամարդու դիակը՝ արդուկի մալուխը պարանոցին փաթաթած վիճակում:

Սպանության փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել: 

  • Կիսվել: